Գլխավոր / Армения / Թող ոչ ոք չսպասի Թուրքիայի ռազմական միջամտությանը ղարաբաղյան պատերազմին. թուրք փորձագետ

Թող ոչ ոք չսպասի Թուրքիայի ռազմական միջամտությանը ղարաբաղյան պատերազմին. թուրք փորձագետ

Ադրբեջանը սպառնում է Ղարաբաղում պատերազմի վերսկսմամբ, սակայն այդ սպառնալիքները մեծ տերությունների կողմից բացասաբար են ընկալվում, Vesti.az-ին տված հարցազրույցում հայտարարել է «Թուրքիա-21-րդ դար» ինստիտուտի ղեկավար Ալեսքեր Ալեսքերլին:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա, փորձագետի կարծիքով, ոչ ոք չի կարող ժխտել, որ մինչև այսօր Թուրքիան ամբողջովին սատարել է Ադրբեջանին:

«Բայց թող ոչ ոք Թուրքիայից չսպասի ռազմական միջամտության պատերազմի վերսկսման դեպքում: Առաջին հերթին, Թուրքիան դրա համար չունի որևէ իրավաբանական հիմք: Կարելի է ապավինել միայն հումանիտար օգնությանը կամ Ադրբեջանի հաղթանակի համար մզկիթներում աղոթքներին:

Ռազմական օգնություն ցուցաբերվում է միայն երկկողմանի համաձայնագրերի հիման վրա` կոնկրետ պարտականությունների առկայության պայմաններում: Ռազմական գործողությունները վերսկսելուց առաջ Ադրբեջանը պետք է նախ հասկանա` ինչպիսին կլինի տարածաշրջանի հիմնական խաղորդների արձագանքը, անվտանգության առավել հուսալի հիմք ստեղծի: Նախևառաջ` պետք է Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել», – ասել է Ալեսքերլին:

Tekali Taxi