Գլխավոր / Армения / Թուրք գործարարները ցանկանում են Հայաստանի հետ սահմանը բաց տեսնել

Թուրք գործարարները ցանկանում են Հայաստանի հետ սահմանը բաց տեսնել

Վանի առևտրի պալատի նախագահ Զահիր Քանդասօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, քանի որ դա կնպաստի Թուրքիայի արևելյան շրջանների տնտեսության զարգացմանը:

Որպես Վանում աշխատող գործարար ինքը պատրաստ է 50 հազար աշխատատեղ ապահովել, եթե սահմանը բացվի, ասել է Քանդասօղլուն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Քանդասօղլուն ասել է նաև, որ սահմանի բացումը կնպաստի զբոսաշրջիկության զարգացմանը:

« Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Վան քաղաք մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ կայցելեն: Մինչ սահմանի փակումը 80 հազար բնակչությամբ քաղաքը ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ էր ընդունում»,- ասել է նա:

Մեկ այլ գործարար` Akay Grup ընկերության տնօրեն Ումութ Աքայը, ով Վանա լճի մոտ 15 միլիոն արժողությամբ շքեղ հյուրանոց է կառուցում, սահմանի բացման հարցում համակարծիք է Զահիր Քանդասօղլուի հետ:

«1990-ականներին` մինչ սահմանի փակումը, քաղաքը հազարավոր զբոսաշրջիկներ էր ընդունում, իսկ սահմանի փակման, ինչպես նաև ահաբեկչության հետևանքով զբոսաշրջությունը շատ է տուժել»,- ասել է Ակայը:

Նրա խոսքերով` իրենք այժմ մեծ ներդրումներ են իրականացնում` զբոսաշրջիկության «ոսկե տարիները» վերադարձնելու համար:

Tekali Taxi