Գլխավոր / Армения / Տեսախցիկը ֆիքսել է Դեդ Հասանի վրա կրակողին

Տեսախցիկը ֆիքսել է Դեդ Հասանի վրա կրակողին

Իրավապահ մարմինների ձեռքն է ընկել տեսնյութ, որի վրա հստակ երևում է վարձու մարդասպանը, ով սեպտեմբերի 16-ին կրակել է Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդներից մեկի` Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վրա: Տեսանյութում հստակ երևում է, որ մահափորձից հետո մոխրագույն բաճկոնով, սև տաբատով և գլխարկով մի տղամարդ դուրս է գալիս Տվերսկայա փողոցում գտնվող շենքի մուտքից, որտեղից էլ իրականացվել է մահափորձը, հաղորդում է Lifenews-ը:

«Պատկերը բավական հստակ է, սակայն վարձու մարդասպանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ էր, թե որտեղ է տեղադրված տեսախցիկը: Մուտքից դուրս գալով` նա գլուխը աջ է շրջել, այնինչ տեսախցիկը հակառակ կողմում է: Իսկ մուտքի տեսախցիկը նկարահանել է միայն անցորդների ոտքերը: Հնարավոր է` մարդասպանն ինքն է այդպես շրջել տեսախցիկը», – հաղորդել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Դեդ Հասանի դեմ մահափորձն իրականցվել է սեպտեմբերի 16-ին: Նրա վրա երկու անգամ կրակել են: Ուսոյանն այժմ գտնվում է հիվանդանոցում:

Tekali Taxi