Գլխավոր / Հայաստան / Հայ և ադրբեջանցի կանայք մամուլի ասուլիս կանցկացնեն Թբիլիսիում

Հայ և ադրբեջանցի կանայք մամուլի ասուլիս կանցկացնեն Թբիլիսիում

ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի և բելգիացի սենատոր Դոմինիկ Թելմանսի շնորհիվ` հայ և ադրբեջանցի կանայք Խաղաղության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս կանցկացնեն Թբիլիսիում:

Ասուլիսը կկայանա սեպտեմբերի 21-ին «Բեթսի» հյուրանոցում, հաղորդում է Trend-ը:

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Վրաստանում տեղի ունեցած հայ և ադրբեջանցի կանանց հանդիպումների արդյուքները: Խաղաղ երկխոսությունը բելգիացի սենատորի նախաձեռնությունն է: Կանանց առաջին նման հանդիպումը կայացել է Բրյուսելում մայիսի 4-5-ին:

Խաղաղ հանդիպումների շրջանակում քննարկվում են հայ և ադրբեջանցի կանանց դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի` կյանքի կոչման հեռանկարները: Բանաձևը վերաբերում է Հայաստանում և Ադրբեջանում «Կանանց, խաղաղության և անվտանգության» հարցերին:

Tekali Taxi