Գլխավոր / Армения / Մեսսիից ներողություն խնդրեցին

Մեսսիից ներողություն խնդրեցին

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Տոմաշ Ույֆալուշին
թիմի մարզիչ Կիկե Սանչեսի Ֆլորեսի միջոցով ներողություն է խնդրել Լիոնել Մեսսիից խաղի
ընթացքում նրան վնասվածք հասցնելու համար:

«Երկրորդ խաղակեսում մենք հակառակորդից լավ էինք
խաղում, բայց առաջին խաղակեսում ցույց չտվեցինք այն, ինչին ունակ ենք: «Բարսելոնան»
թե ֆիզիկապես, թե մարտավարության առումով լավ է պատրաստված: Մենք ավելի վատ էինք
խաղում, քան կարող էինք և ի վերջո զիջեցինք այս հիանալի թիմին: Իսկ ինչ վերաբերում
է Մեսսիի վնասվածքին, ապա Ույֆալուշին ներողություն է խնդրում պատահածի համար»,- մարզչի
խոսքերն է մեջբերում իսպանական
AS-ը:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին կայացած
Բարսելոնա-Ատլետիկո խաղն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ Բարսելոնայի:

Նշենք, որ բժիշկների նախնական կանխատեսումներով`
Մեսսին երկու շաբաթ խաղադաշտ դուրս չի գա, սակայն վնասվածքի մասին վերջնական
արդյուքները պարզ կլինեն այսօրվա հետազոտությունից հետո:

Tekali Taxi