Գլխավոր / Հայաստան / Չինաստանը սատարում է Հայաստանին միջազգային կազմակերպություններում

Չինաստանը սատարում է Հայաստանին միջազգային կազմակերպություններում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանում հանդիպում է ունեցել ՉԺՀ արտգործնախարարի տեղակալ Վան Գուան Գիայի հետ։

Տիգրան Սագսյանը նշել Է, որ Հայաստանը մեծ նշանակություն Է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որը ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն ուղղություններից Է։

«Կա բավական լուրջ ներուժ՝  այդ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել Է ՀՀ վարչապետը։ Նա ընդգծել Է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում և կառույցներում պաշտպանում Է Չինաստանի մեկ պետություն սկզբունքը` միաժամանակ գոհունակություն հայտնելով մեր տարածաշրջանում ՉԺՀ որդեգրած հավասարակշռված քաղաքականության համար։

ՀՀ վարչապետը մատնանշել Է այն մեծ ներուժը, որ առկա է տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման համար։ Մատնանշելով «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկության հաջողված փորձը` Տիգրան Սարգսյանը կարևորել Է նոր համատեղ ձեռնարկների իրականացումը։ Մասնավորապես առանձնացվել են բազալտի վերամշակման, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլոտները, ինքնաթիռային ուղիղ չվերթի իրականացման նպատակահարմարությունը։

ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն Է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին ցույց տրվող տեխնիկական օժանդակության, մասնավորապես՝ գյուղատնտեսական և շտապօգնության մեքենաների տրամադրման համար, օրակարգում Է ավտոբուսների հատկացման հարցը։ Նշվել Է, որ Հայաստանում ծանոթ են և բարձր են գնահատում չինական տեխնիկան և գնահատելի Է այս ուղղությամբ աջակցության հետագա պատրաստակամությունը։

Վան Գուան Գիան իր երախտագիտությունն Է հայտնել Չինաստանի խնդիրների շուրջ Հայաստանի ունեցած դիրքորոշման, միջազգային կազմակերպություններում ցուցաբերած աջակցության համար։ «Մենք Հայաստանը միշտ դիտարկել ենք ԱՊՀ տարածքում մեր կարևոր գործընկեր երկիր։ Մենք հարգում ենք զարգացման այն ուղղությունը, որ ընտրել եք ազգային առանձնահատկություններին համապատասխան»,- նշել Է ՉԺՀ փոխարտգործնախարարը։ Նա հավաստիացրել Է, որ Չինաստանը շատ ուշադիր Է Հայաստանի խնդիրների նկատմամբ, ըմբռնումով Է մոտենում դրանց և ՀՀ-ին սատարում Է միջազգային կազմակերպություններում։

ՀՀ վարչապետը անդրադարձել Է Հայաստանում հնարավոր այն ներդրումային ծրագրերին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Չնաստանի համար։ Նա չինական կողմին Է փոխանցել փաթեթ, որտեղ ներառված են ներկայումս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գործակցության կոնկրետ նախագծեր։

Այսօր` երեկոյան, նախատեսված Է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՉԺՀ առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Կեցյանի հետ։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետն ու նրա գլխավորած պատվիրակությունը Պեկինից կմեկնեն Շանհայ, որտեղ սեպտեմբերի 21-ին «Շանհայ Էքսպո» կենտրոնում կմասնակցեն Ազգային օրվա միջոցառմանը, կունենան մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Շանհայի քաղաքապետ Հան Ժենեինի հետ։ Այս մասին հաղորդում են Կառավարությունից:

Tekali Taxi