Գլխավոր / Հայաստան / Դաշնակցականն ուզում է աղոթել, բայց ոչ Թուրքիայի որոշած օրը

Դաշնակցականն ուզում է աղոթել, բայց ոչ Թուրքիայի որոշած օրը

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, այսօր խոսելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի մասին, ասաց, որ Թուրքիան, խաչը չտեղադրելով, իրեն դրեց ծիծաղելի դրության մեջ:
 
Կիրո Մանոյանի կարծիքով` վատն այն է, որ Թուրքիայում իրենց փոքրամասնություններին ուղղված հարցն իրենք անընդհատ կապում են այդ փոքրամասնությունների երկրների հետ:  

«Խնդիրն այն է, որ այդ հուշակոթողներն իրականում բոլորը պատկանում են հայությանը, ոչ անպայման Հայաստանի Հանրապետությանը: Այլ իրավատեր կա  այդ ուենցվածքի, և այս բոլորը պետք է իրավական հարթության վրա դնեն և ոչ թե Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար դա անեն», -ասել է Մանոյանը:

Կիրո Մանոյանը նաև նշել է, որ Թուրքիան իր միջզագային պարտավորությունները այնքան է ոտնահարել, որ մարդկանց մոտ նույնիսկ երբեմն տրամադրություն է առաջանում, որ ինչ լավ է` գոնե մեկ օր աղոթելու հնարավորություն տվեցին:

«Այդպես ասում են Թուրքիայում ապրող հայերը, որոնք մեզանից ոմանց մեղադրում էին` «բա ի՞նչ է ձեր ուզածը, չե՞ք ուզում աղոթել: Ուզում ենք աղոթել, բայց տարեկան 365 օր և ոչ թե այն օրը, որ Թուրքիան պիտի որոշի, թե մենք երբ պիտի աղոթենք: Չի կարող սա Հայաստանին ուղղված լինել: Իրավականորեն, քաղաքականորեն Հայաստանի հետ ոչ մի կապ չունի. եթե այդպես է առնվազն մեկ օրով պիտի սահմանը բացեր, եթե իսկապես այդ է նպատակը, բայց այդ չէ նպատակը»,- նշել է Կիրո Մանոյանը:

Tekali Taxi