Գլխավոր / Հայաստան / Հայաստանի շախմատի հավաքականը սկսել է պայքարը Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի հավաքականը սկսել է պայքարը Օլիմպիադայում

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս պահին հանդիպում է Կոստա-Ռիկայի ընտրանու հետ:

Առաջին տախտակին Վլադիմիր Հակոբյանը սևերով պայքարում է Մաուրիսիո Արիաս Սանտանայի հետ: Այս պահին շախմատիստները 9-ական քայլ են կատարել:
Երկրորդ տախտակին Գաբրիել Սարգսյանը սպիտակներով Լեանորդո Վալդեսի հետ: Տվյալ պարտիայում շախմատիստները 14-ական քայլ են կատարել` փոխանակելով մեկական ֆիգուր և զինվոր:

Արման Փաշիկյանը մրցում է Գոնսալես Բերնալի, իսկ Ավետիք Գրիգորյանը` Սեբաստյան Ռուիս Բլեզի հետ:

Առայժմ բոլոր պարտիաներում հավասար պայքար է ընթանում:

Tekali Taxi