Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». Վարդան Բոստանջյանը` ԱԺ փոխնախագա՞հ

«Ժամանակ». Վարդան Բոստանջյանը` ԱԺ փոխնախագա՞հ

Արևիկ Պետրոսյանի` ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո, որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում է ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի անունը, գրում է «Ժամանակը»:

Ուշագրավն այն է, որ երեկ շրջանառվում էին ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, ԲՀԿ փոխնախագահ, նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանի անունները: Երեկ, սակայն, մեր աղբյուրներն ավելի հավանական էին համարում, որ այդ պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրի Վարդան Բոստանջյանին: Ի տարբերություն շատ ԲՀԿ-ականների` Վարդան Բոստանջյանը արատավորված չէ և հենց այդպիսին է ընկալվում հասարակության կողմից: Բացի այդ, լինելով տնտեսագիտության դոկտոր` նա բավական լավ է տիրապետում տնտեսական վիճակին: Իսկ վերջին շրջանում իր հարցազրույցներում բավական լուրջ քննադատության էր ենթարկում կառավարությանն ու նրա վարած տնտեսական քաղաքականությունը:

Tekali Taxi