Գլխավոր / Армения / «Հրապարակ». Կարիքից սադիստ է դառել

«Հրապարակ». Կարիքից սադիստ է դառել

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Youtube-ում հայտնված սադիստ սպայի տեսահոլովակի գործից, գրում է օրաթերթը:

Մեր տեղեկություններով, սպայի սադիստական դրսևորումները տեղի են ունեցել զինվորներից մեկի հարազատների աչքի առջև: Ըստ մեզ հասած լուրերի` այդ զինվորին տեսակցության են գնում հայրն ու եղբայրը, սպայի հետ նույնիսկ ուտում-խմում են, ինչից հետո էլ գլուխը տաքացրած զինվորականը սկսում է ինքնադրսևորվել` հերթով կտտանքների ենթարկելով զինվորներին:

Ու չնայած նվաստացումների մասին վկայող իրեղեն ապացույցին, զինվորները հարցաքննության ժամանակ վախից դրական են արտահայտվել մարդակերի մասին, նույնիսկ ասել են, թե ականջները քաշելիս ցավ չեն զգացել: Սակայն զավեշտալին սպա կոչվածի բացատրություններն են եղել. ասում են` վերջինս իր գազանություններն արդարացրել է որպես սոցիալական խնդիրների պատճառով կուտակված զայրույթի թոթափման միջոց: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, վերոնշյալ սադիստ-զինվորականը ժամանակին կոնտուզիա է ստացել:

Tekali Taxi