Գլխավոր / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանություն». Սևանի քննչականում

«Չորրորդ ինքնիշխանություն». Սևանի քննչականում

Օրաթերթը տեղեկացել է Սևանում տիրող իրավիճակի մասին իր հրապարակումներից հետո հարուցված քրեական գործի մասին:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հետ կապերի և լրատվության վարչությունից, «ՉԻ» հետաքննության հետքերով հարուցված քրեկան գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործն անցած ամսվա կեսերին ուղարկվել  է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, որտեղից էլ ուղևորվել է Սևանի քննչական բաժին: Ոստիկանության փոխանցած պաշտոնական տեղեկության համաձայն, Սևանի բաժնում նախաքննություն է կատարվում, որի ընթացքում մարդիկ են հարցաքնվում:

Եվ քանի որ գոյություն ունի նախաքննական գաղտնիություն ասվածը, ուստի առայժմ անհնար է գործի մանրամասների մասին պաշտոնապես որևէ տեղեկություն ստանալը: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը այդքան աղմկահարույց գործը հանձնարարել Սևանի քննչական բաժնին, որտեղ մարդկային ռսուրսների առումով նույնիսկ կարող են աշխատանքնային խնդիրներ ու բարդություններ ի հայտ գալ, միայն կարելի է ենթադրել:

Tekali Taxi