Գլխավոր / Армения / Թքում ենք ժողովրդավարության սերմերը. NY Times-ում գրել են Հայաստանի մասին

Թքում ենք ժողովրդավարության սերմերը. NY Times-ում գրել են Հայաստանի մասին

Հայրս` Րաֆֆի Հովհաննիսյանը, թողեց իր իրավաբանական ընկերությունն ու կնոջ և երեխաների հետ տեղափոխվեց Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևան: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին` անկախության հռչակումից հետո, հայրս արտաքին գործերի նախարար նշանակվեց, ֆաքսի համար նախատեսված սարք ստացավ, հետն էլ առաջին ամսվա աշխատավարձը` 600 ռուբլու չափով, ինչը համարժեք էր 143 դոլարի, New York Times օրաթերթում Հայաստանի մասին իր հոդվածում գրում է Կարին Հովհաննիսյանը:

Ռաֆֆի Հովհաննիսյանի որդու հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով.

«Դա 20 տարի առաջ էր: Այդ ժամանակ պատմության ստվերն է տարածվում հայ ազգի վրա: Մայրաքաղաք Երևանը զրկվում է լույսից, ջրից և հացահատիկից: Այդ պահին հայ ազգը սկսում է գիտակցել իր վիճակը: Արևմուտքում Թուրքիան է և 1915 թվականի իրականությունը, արևելքում` Արցախի համար Ադրբեջանի դեմ մղվող պատերազմական իրավիճակը:

Շատ վտանգավոր է, երբ գոյության պահպանումը դառնում է ժողովրդի գլխավոր նպատակը: Բայց հենց սա էլ տեղի ունեցավ հայ ազգի հետ անկախության հռչակումից հետո: Չկար հույս, չկար հավատ, չկար ելք, չկային սկզբունքներ: Հայ ազգը նման չէր ինքն իրեն. կորել էր մեծահոգությունը: Փոխարենը` խորհրդային տարիներին բնորոշ գծեր էին հայտնվում:

Այդ տարիներին Երևանի փողոցները լի էին մուրացկան երեխաներով: Ոստիկանության և ուսուցիչների աշխատանքը կաշառք վերցնելն էր:  Նախագահը փորձում էր վերահսկել յուրաքանչյուր դատավորին կամ դատախազին: Իսկ Հայաստանում երբեք էլ արդար դատավարություն և արդար ընտրություն չի եղել:

1999-ին թվականին էլ Խորհրդարանի հերթական նիստի ժամանակ գնդակահարվեցին նախագահի հակառակորդները:

Հայրս շատ վաղուց է հեռացել իշխանությունից, բայց երբեք չի հրաժարվել իր երազանքից: 2001 թվականին նա վերջնականապես հանձնեց իր ամերիկյան անձնագիրը: Իսկ 2003-ին հիմնեց «Ժառանգություն» ազգային կուսակցությունը, որն այսօր Խորհրդարանում միակ ընդդիմադիր ուժն է: Ժողովուրդը հորս մասին հաճախ է ասում` «աչքը կուշտ է», դա նշանակում է, որ նա քաղաքականություն է եկել ոչ փողի համար: Հայաստանցիների համար սա շատ կարևոր է:

Այսօր խորհրդարանն անմիջականորեն կապված է գործարարների հզոր խմբի կամ «օլիգարխների» հետ, ովքեր վերահսկում են քաղաքական խաղերը: Նրանցից մեկին  պատկանում է գազի ներմուծման մենաշնորհը, մյուսին` շաքարավազի և ալյուրի ներմուծման մենաշնորհը: Նրանցից ամեն մեկը կեղծանուն ունի, ուղեկցող թիկնազոր և շքեզ մեքենաներ:

Դժվար չէ գլխի ընկնել, թե ինչու այսօր անկախություն կամ ժողովրդավարություն տոնելու առիթ չկա: Անկախ իր ռոմանտիզմից` հայրս նույնպես պետք է գիտակցի, որ Հայաստանն ազատ չէ, Հայաստանը անկախ չէ և Հայաստանը միասնական չէ: Սովետական հողը դուրս է թքում ժողովրդավարության սերմերը»:

Tekali Taxi