Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հավաքականի նախկին դարպասպահի անձնագիրն իրական են ճանաչել

Հայաստանի հավաքականի նախկին դարպասպահի անձնագիրն իրական են ճանաչել

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ապուլա Էդիմա Բետե Էդելի անձնագիրն իրական են ճանաչել: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի նախկին գործակալ Նիկոլա Ֆիլիբերը հայտարարել էր, որ դարպասապահի իսկական անունն իրականում Էդել չէ, և նա ոչ թե 24, այլ 29 տարեկան է: Ֆիլիբերի խոսքերով, ինքը այդ փաստի ապացույցներ ունի:

Ֆիլիբերի հայտարարությունը հիմք ընդունելով` իսպանական «Սևիլիան» բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ` պահանջելով անվավեր ճանաչել Եվրոպայի Լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունը:

Սակայն Էդելը Ֆրանսիայի ոստիկանությանը անձնագիր է ներկայացրել, որը Le Parisien թերթի հաղորդմամբ, իրական են ճանաչել:

Ֆուտբոլիստի փաստաբան Կրիստոֆ Բիգոն, իր հերթին, հայտարարել է, որ իրենք ունեն Էդելի ծննդյան վկայականը, ինչպես նաև Էդելի անունով տրված անձնագիրը, որում առկա են Հայաստան մուտք գործելու կնքիները:

Tekali Taxi