Գլխավոր / Армения / Փերիս Հիլթոնին տուն են ուղարկել Ճապոնիայից

Փերիս Հիլթոնին տուն են ուղարկել Ճապոնիայից

Ամերիկյան շոու-բիզնեսի աստղ Փերիս Հիլթոնը չորեքշաբթի կեսօրին Ճապոնիայից տուն է վերադարձել, քանի որ այդ երկրների իշխանություններն ի սկզբանե արգելել էին նրա մուտքը թմրադեղերի օգտագործման պատճառով:

Հիլթոնը Ճապոնիա էր ժամանել երեքշաբթի, և նրան թույլ էին տվել մեկ գիշեր օդանավակայանի հյուրանոցում մնալ: Մինչ այդ համապատասխան մարմինները վերջին անգամ էին քննում Հիլթոնին մուտքի արտոնագիր տրամադրելու հնարավորությունը: Նախնական որոշումը չփոխվեց և Հիլթոնն այսօր ժամը 16:00-ին տուն վերադարձավ Տոկիոյի Նարիտա օդանավակայանից:

Ճապոնիայի իշխանությունները պատճառաբանել են, որ Հիլթոնին մեկ շաբաթ առաջԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել թմրադեղեր օգտագործելու համար:

Ճապոնիան հիմնականում մերժում է նախաքննության մեջ գտնվող անձանց մուտքը երկիր:

Tekali Taxi