Գլխավոր / Армения / Եգիպտոսից փախչող հրեաների առջև ջրերը կարող էին հետ քաշվել. գիտնական

Եգիպտոսից փախչող հրեաների առջև ջրերը կարող էին հետ քաշվել. գիտնական

Կոլորադոյի մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աշխատակից, ամերիկացի պատմաբան Կարլ Դրյուսը եկել է այն եզրահանգման, որ Մովսես մարգարեի գլխավորությամբ Եգիպտոսից փախչողների առաջ Կարմիր ծովի ջրերի հետքաշվելը կարող է գիտական հիմք ստանալ, հաղորդում է NEWSru Israel-ը:

Կիրառելով համակարգչային մոդելավորման մեթոդը` գիտնականն արձանագրել է, որ հզոր քամին իսկապես կարող էր անջատել ծովի ջրերը: Գիտնականների պնդմամբ` ջրերի անջատումը ոչ թե Կարմիր ծովում է տեղի ունեցել, այլ Նեղոսի դելտայում գտնվող Մանզալա լճում: Մեծ ուժգնութամբ փչող արևելյան քամին կարող էր լճի ջրերի մի մասը արևմտյան ափի կողմն ուղղեր, իսկ մյուս մասը` դեպի հարավ: Ջրերի նման տարանջատումը հնարավորություն կտար քայլել առաջացած դատարկ տարածքով, որը 4 կմ երկարություն և 5 կիլոմետր լայնություն ուներ:  Լճի մեջ գոյացած դատարկ տարածքը 4 ժամ կարող էր պահպանվել, որից հետո այն նորից ջրով կլցվեր:

Tekali Taxi