Գլխավոր / Армения / Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս զգույշ լինել ԲՀԿ-ի մասին դատողություններում

Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս զգույշ լինել ԲՀԿ-ի մասին դատողություններում

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Epress.am-ի խնդրանքով մեկնաբանեց հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը, թե Հայաստանում «թողնել-չթողնելով են որոշվում այս կամ այն հարցերը»:

Լրագրողների հարցին ի պատասխան` ՀՀԿ նախագահի տեղակալն ասել էր, որ «եթե մենք (նկատի ունի ՀՀԿ-ն) փորձեինք թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այդ կուսակցությունն իսկապես կթուլանար»:

Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ցավում է, որ իր հանրապետական գործընկերը նման պատկերացումներ ունի Հայաստանի մասին:

«Բացի այդ, խորհուրդ կտամ ավելի կոռեկտ և զգույշ լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին դատողություններ անելիս», – ասել է ԲՀԿ ներկայացուցիչը:

Tekali Taxi