Գլխավոր / Հայաստան / Աբխազիայի փոխնախագահի դեմ մահափորձ է իրականացվել

Աբխազիայի փոխնախագահի դեմ մահափորձ է իրականացվել

Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձ է իրականացվել: Իշխանությունները պատահածի հետևում քաղաքական ենթատեքստ են տեսնում, բայց չի բացառվում նաև սեփականության վերաբաշխման շարժառիթը:

Աբխազիայի փոխնախագահը հրաշքով է ողջ մնացել: Գիշերը պատուհանից նրա սենյակ նռնակ են նետել, որն էլ պայթյունի պատճառ է դարձել, հաղորդում է Интерфакс-ը:

Ալեքսանդր Անկվաբի խոսքով` ինքը ձեռքի և ոտքի վնասվածք է ստացել: Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ փոխնախագահի կյանքին վտանգ չի սպառնում:

Ալեքսանդր Անկվաբը 90-ականներին եղել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար, այնուհետև սկսել է գործարարությամբ զբաղվել Մոսկվայում, որից հետո վերադարձել է հայրենիք և նախագահի պաշտոնին է հավակնել:

Նշենք, որ սա Ալեքսանդր Անկվաբի դեմ իրականացված չորրորդ մահափորձն է:

Tekali Taxi