Գլխավոր / Армения / Ամստերդամում հայկական խաչքար է տեղադրվել

Ամստերդամում հայկական խաչքար է տեղադրվել

Սեպտեմբերի 19-ին Ամստերդամի «De Nieuwe Ooster» գերեզմանատան կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում զոհված հայ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողություն, որը կատարեցին հոլանդահայ հոգևոր առաջնորդ Տաթև վարդապետ Մուրադյանը և Հաագայում ՀՀ հյուպատոս Արշակ Մանուկյանը, որից հետո տեղի ունեցավ խաչքարի օծման ծիսակատարություն:

Խաչքարը պատրաստված է բելգիական բազալտ քարից, քանդակագործն է հոլանդաբնակ Էդուարդ Հարությունյանը, որի «Աղբյուր» արձանը երկու շաբաթ առաջ տեղադրվել էր Կապելլե քաղաքի հրապարակներից մեկում: Խաչքարի պատրաստումն ու տեղադրումը հովանավորել է Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր վարչությունը: Խաչքարի վրա հայերեն և հոլանդերեն լեզուներով գրված է «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց…» և «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…»:

Tekali Taxi