Գլխավոր / Հայաստան / Ավտովթար Սպիտակ-Երևան ճանապարհին. կա զոհ

Ավտովթար Սպիտակ-Երևան ճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 22-ին, ժ.23.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս  չպարզված համգամանքներում` բախվել են  «ՎԱԶ 2107» և «ՎԱԶ 2102» մակնիշների  ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հասմիկ Զաքարյանը զոհվել է, իսկ վարորդ, Արմավիր քաղաքի բնակիչ Գագիկ Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:

Նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:                                         

Tekali Taxi