Գլխավոր / Հայաստան / Սահակաշվիլին ԱՄՆ-ում հայտարարել է, որ Ռուսաստանը «դաժանորեն» ղեկավարում է Պուտինը

Սահակաշվիլին ԱՄՆ-ում հայտարարել է, որ Ռուսաստանը «դաժանորեն» ղեկավարում է Պուտինը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն իրականում ղեկավարում է վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով դաժանոր վերաբերմունք ունի սեփական ժողովրդի հանդեպ:

Խոսելով Պուտինի դաժանության մասին` Սահակաշվիլին հիշատակել է «ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն: «Ամենատաղանդավոր գործարար Խոդորկովսկին նստած է Սիբիրի ուղղիչ հաստատությունում»,- ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի առաջնորդն իր ելույթում հիշեցրել է նաև, որ Վաշինգթոնը պաշտոնապես ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացման փաստը: Նրա կարծիքով` այլ կերպ հնարավոր չէր գնահատել մի իրավիճակ, երբ մի երկիր մտնում է մեկ այլ երկրի տարածք, գրավում է այդ երկրի մի մասը և այնտեղից վռնդում տեղի բնակչության 80%-ին:

Tekali Taxi