Գլխավոր / Հայաստան / Վրաստանն ու Ադրբեջանը կքննարկեն սահմանազատման հարցը

Վրաստանն ու Ադրբեջանը կքննարկեն սահմանազատման հարցը

Սեպտեմբերի 23-24-ին տեղի կունենան վրաց-ադրբեջանական համատեղ քննարկումներ` նվիրված երկու երկրների պետական սահմանի սահմանազատմանը:

Քննարկումները տեղի կունենան Վրաստանի հետ սահմանամերձ ադրբեջանական  Բալաքենի շրջանում` մի շարք փորձագետների, դիվանագետների, ինչպես նաև Ադբեջանի և Վրաստանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ, հաղորդում է 1news.az-ը:

Քննարկման շրջանակներում հանձնաժողովը կուսումնասիրի սահմանային գիծը և կքննարկի վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր:

Tekali Taxi