Գլխավոր / Հայաստան / Գերտերությունները պետք է ստիպեն Հայաստանին ընդունել իրենց առաջարկները. քաղաքագետ

Գերտերությունները պետք է ստիպեն Հայաստանին ընդունել իրենց առաջարկները. քաղաքագետ

Գերտերությունների հետաքրքրությունները Ղարաբաղում նոր պատերազմ թույլ չտալու հարցում համընկնում են, 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Միևնույն ժամանակ, Մուսաբեկովը նշել է, որ Ադրբեջանն իր սեփական սպասելիքներն ունի:

«Ադրբեջանը ցանկանում է որոշակի առաջխաղացում տեսնել այդ հարցում: Անվերջ պահպանել ներկայիս ստատուս-քվոն անհնար է: Այժմ գերտերություններն իրենց համար մեկ հարց պետք է պարզեն` մինչև ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթաժողովը ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի սնանկությունը կամ ստիպել Հայաստանին ընդունել իրենց իսկ առաջարկությունները», – ասել է Մուսաբեկովը:

Tekali Taxi