Գլխավոր / Армения / ՀԱԿ-ի ծրագրի որոշ դրույթներ համընկնում են կառավարության ծրագրի հետ. Այվազյան

ՀԱԿ-ի ծրագրի որոշ դրույթներ համընկնում են կառավարության ծրագրի հետ. Այվազյան

«Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած «100 քայլ»  ծրագրին ես հանգամանալից ծանոթացել եմ, այն շատ հետաքրքիր է և ողջունելի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` պատասխանելով Epress.am-ի` ընդդիմության ծրագրի մասին հարցին:

«Կարող եմ հստակ ասել, որ այդ ծրագրի մեջ ներառված որոշակի դրույթներ իրականացվում են: Ես` որպես Այվազյան Վարդան և տնտեսական հանձնաժողովի նախագահ, նայել եմ և ասում եմ` կառավարության գործունեության ծրագրի որոշակի դրույթների հետ, այսպես ասած, մեկը մեկին համընկնում է», – ասել է ՀՀԿ-ական պատգամավորը` խոսելով «100 քայլ» ծրագրում տեղ գտած դրույթների մասին:

Այնուամենայնիվ, Վարդան Այվազյանը «100 քայլ» ծրագրի որոշ դրույթներ ուտոպիստական է համարել:

«Համենայնդեպս, շատ ողջունած կլինեի, որ մեր հարգարժան ընկերները, որոնք ներկայացնում են «100 քայլ» ծրագիրը, նախօրոք ծանոթանային կառավարության գործունեության ծրագրին, նոր դրա հետ կապված ծրագիր ներկայացնեին»,- ասել է պատգամավորը:

Խոսելով կառավարության հակաճգնաժամային ծրագրի մասին` Այվազյանը նշել է, որ այն «դե ֆակտո գործողության մեջ է և տվել է իր դրական արդյունքները»:

Tekali Taxi