Գլխավոր / Հայաստան / Հայաստանի ծանրամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Անթալիայում

Հայաստանի ծանրամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Անթալիայում

Սեպտեմբերի 22-ին թուրքական Անթալիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում իր առաջին մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականը: Կանանց մրցապայքարում մինչև 69կգ քաշային կարգում հանդես եկող Մելինե Դալուզյանը երկամարտի արդյունքում նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանցի մարզուհին պոկում վարժությունում հավաքեց 112 կգ, իսկ հրում վարժությունում` 139կգ: Երկամարտի արդյունքում հավաքելով 251կգ` Դալուզյանն ընդամենը 2 կիլոգրամ զիջեց Յուէ Կանին Չինաստանից և 5 կիլոգրամով հետ մնաց աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Սվետլանա Շիմկովայից:

Tekali Taxi