Գլխավոր / Армения / Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել որևէ այլ սկզբունքի

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել որևէ այլ սկզբունքի

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:

Նախարար Նալբանդյանի խոսքերով` 2010թ. հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որևէ այլ սկզբունքի:

Tekali Taxi