Գլխավոր / Հայաստան / Հնագետները անհայտ լեզվով գրություններ են հայտնաբերել

Հնագետները անհայտ լեզվով գրություններ են հայտնաբերել

Պերուում հնագետներն առեղծվածային լեզվով գրություններ են հայտնաբերել:

Գրությունները հայտնաբերվել են մենաստանի պեղումների ժամանակ` Տրուխիլյո քաղաքի մերձակայքում: Հայտնի է, որ այստեղ մոտ երկու դար շարունակ բնակվել են դոմինիկացի եկեղեցականներ:

Անհայտ լեզվով փաստաթուղթը հայտնաբերվել է փլուզված եկեղեցու աղյուսների տակ: Ըստ գիտնականների` այն պատկանում է 17-րդ դարին:

Փաստաթղթի վրա սյունակով գրված են իսպաներեն լեզվով բառեր և դրանց թարգմանությունը առևղծվածային լեզվով:

Բանասերների գնահատմամբ` դա մեռյալ լեզու է: Այն նմանություններ ունի կեչուա հարավամերիկյան ցեղի լեզվի հետ:

Tekali Taxi