Գլխավոր / Հայաստան / Ղազախստանի նախագահին Նոբելյան մրցանակի են առաջադրել

Ղազախստանի նախագահին Նոբելյան մրցանակի են առաջադրել

Թյուրքալեզու ժողովրդների համաշխարհային վեհաժողովը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել:

Վեհաժողովի ղեկավար Յերմենթայ Սուլթանմուրաթը նման ընտրությունը պայմանավորել է նրանով, որ Նուրսուլթան Նազարբաևն «աշխարհում կարևորագույն առաջնորդներից է, ով կարողացել է միավորել մի երկրում ավելի քան 140 էթնիկ խմբեր և նրանց համար խաղաղ միջավայր ստեղծել», հաորդում է «Անադոլու» գործակալությունը:

Սուլթանմուրաթը կոչ է արել բոլոր թյուրքալեզու պետություններին սատարել իրենց նախաձեռնությունը:

Նշենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը 2009թ. ստացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան:

Tekali Taxi