Գլխավոր / Հայաստան / Մխիթարյանը ճանաչվեց Շախտյոր – Կրիվբաս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը ճանաչվեց Շախտյոր – Կրիվբաս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի գավաթի 1/16 եզրափակչի Շախտյոր-Կրիվբաս հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց իր թիմի երկրորդ գնդակը, ինչպես նաև մասնակցեց իր թիմի ևս երեք գոլային գրոհներին:

Խաղն ավարտվեց 6:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հանդիպումից հետո թիմի Մխիթարյանի թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է, որ գոհ է իր բոլոր ֆուտբոլիստներից:

Նա, այնուամենայնիվ, ասել է, որ Մխիթարյանն արժանիորեն է ստացել հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչումը:

«Առաջին հերթին, նա շատ գրագետ ֆուտբոլիստ է: Իսկ իր բոլոր մյուս որակները նա ավելի ուշ կդրսևորի: Նա հասկանում է, թե ինչ է իրենից պահանջվում: Եվ դա Մխիթարյանի ամենակարևոր հատկանիշն է», – ասել է Լուչեսկուն:

Tekali Taxi