Գլխավոր / Հայաստան / Պուտինի զարմիկը բարձր պաշտոն ստացավ

Պուտինի զարմիկը բարձր պաշտոն ստացավ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի զարմիկը` Իգոր Պուտինը, նշանակվել է «Մաստեր-բանկ»-ի փոխնախագահ:

Բանկից այլ մանրամասնություններ չեն հաղորդվել: Պարզ չէ, թե ինչ չափորոշիչներով է վարչապետի բարեկամը նման բարձր պաշտոն զբաղեցրել: Իգոր Պուտինը բանկային համակարգում աշխատելու այնքան էլ մեծ փորձ չունի: 2007 թվականի մայիսից նա АВБ բանկի տնօրենների խորհրդի անդամ է, գրում է «Коммерсант» թերթը:

Փաստորեն, նոր նշանակված փոխնախագահը համատեղելու է իր նոր գործն ու տնօրենների խորհրդի աշխատանքը, քանի որ այնտեղից նրա հեռանալու հարցը դեռ չի քննարկվել:

Tekali Taxi