Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյան. Սխալ է Ռուսաստանին քննադատել Ադրբեջանին զենք վաճառելու համար

Սերժ Սարգսյան. Սխալ է Ռուսաստանին քննադատել Ադրբեջանին զենք վաճառելու համար

Սերժ Սարգսյանը կասկածանքով է վերաբերվում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև С-300-ի մատակարարման մասին պայմանավորվածության գոյության փաստին:

«Անկեղծ ասած, ես լիովին վստահ չեմ, որ բարձր օղակներում նման պայմանավորվածություն կա»,- հայտարարել է նախագահն ուկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, հաղորդում է Новости-Армения-ն:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համար նորություն չէ այն փաստը, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է գնում Ռուսաստանից, բայց Հայաստանը Ռուսաստանին չի կարող քննադատել դրա համար:

«Մենք, իհարկե, կարող ենք դժգոհ լինել, բայց դա մեր խնդիրն է, սակայն ճիշտ չի լինի  Ռուսաստանին քննադատել Ադրբեջանին զենք վաճառելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է С-300-ին, ապա, նախագահի խոսքով, դրանք հակաօդային պաշտպանության տեսակներ են, և Հայաստանը վաղուց իր տրամադրության տակ С-300-ի բավական մեծ քանակ ունի:

Tekali Taxi