Գլխավոր / Армения / «Հրապարակ». ԲՈՀ-ի նախագահն ազատվել է Աշոտյանի հրահանգով

«Հրապարակ». ԲՈՀ-ի նախագահն ազատվել է Աշոտյանի հրահանգով

Երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը, տեղեկացնում է օրաթերթը:

Նա 8 տարի զբաղեցնում էր այս պաշտոնը և քանի որ քաղծառայող էր և ընդամենը 54 տարեկան, կարող էր այստեղ դեռ երկար աշխատել, եթե չվաստակեր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հակակրանքը: Ըստ որոշ լուրերի` վերջինս իր նշանակման օրվանից նպատակադրվել է հեռացնել ԲՈՀ-ի նախագահին և ամեն ինչ արել է դրա համար. ստուգումեր է անցկացրել, խիստ նկատողություն հայտարարել, ապա առաջարկել է դիմում գրել, գնալ: Թռչունյանը սկզբում փորձել է դիմադրել, վերևներում հարց լուծել, բայց արագ հասկացել է, որ Աշոտյանի որոշումը համաձայնեցված է: Ի դեպ, Թռչունյանի հեռացման առիթը Արամ Գասպարի Սարգսյանի որդու դիսերտացիան է եղել: Քաղաքագիտության թեմայով  գրված այդ աշխատանքն այնքան անորակ է եղել, որ անգամ Թռչունյանը չի համաձայնվել այն դնել պաշտպանության` ուղարկել է կրկնամշակման, սակայն այս փաստը խիստ զայրացրել է Աշոտյանին: Թռչունյանին չի փրկել նույնիսկ այն, որ դոկտորի կոչում  է շնորհել Սերժ Սարգսյանի եղբորը` Լևոն Սարգսյանին:
Երեկ խոսում էին, որ ԲՈՀ-ի նախագահի պաշտոնակատար է նշանակվելու Արտյուշա Ղազարյանը` Մանկավարժականի նախկին ռեկտորը, որին առողջական պատճառներով ստիպեցին դիմում գրել: Նրան թեև հրամանագրել են կրթության նախարարի խորհրդական, սակայն հավանաբար կգործուղեն ԲՈՀ`նախագահի պաշտոնակատար:

Tekali Taxi