Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Ի՞նչ է լինելու բանակային հոլովակի նկարահանողի հետ

«Չորրորդ ինքնիշխանություն». Ի՞նչ է լինելու բանակային հոլովակի նկարահանողի հետ

Օրաթերթը բանակային հայտնի տեսահոլովակի հետ կապված նոր մանրամասներ է հաղորդում:

Ինչպես հայտնում են մեր իրազեկ աղբյուրները,  «Եղնիկների» մայորի հարբած խրախճանքները հանրության սեփականություն են դարձել Արտակ և Աշոտ Մանասյան եղբայրների շնորհիվ: Տեսագրությունն արել է շարքային Մանասյանը, որը զորամասի բուժկետում վարորդ է աշխատում: Նրան և իրեն տեսակցության գնացած եղբորն ու հորը` Արա Մանասյանին, ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցներն արդեն հարցաքննել են` պարզելու, թե ինչպես են նկարահանել, ինչպես ենկադրերը Երևան բերել և ինչպես են դրանք տարածվել: Մանասյանները եղել են նաև վարչության պետ Վովա Գասպարյանի աշխատասենյակում: Ի՞նչ է սպասվում նկարահանումներն իրականացրած զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին, չէ՞ որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե խիստ պատժելու է տեսանյութի հեղինակներին: «Նրանց որևէ բան չի լինի, հանգիստ կշարունակեն ապրել և տալ ճիշտ ցուցմունքներ նախաքննական մարմնին», – վստահեցրել են ՀՀ ռազմական ոստիկանությունից:

Tekali Taxi