Գլխավոր / Армения / Դեդ Հասանը կպատմի` ով է կանգնած իր դեմ մահափորձի հետևում

Դեդ Հասանը կպատմի` ով է կանգնած իր դեմ մահափորձի հետևում

Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վերջնական ապաքինումից հետո Ռուսաստանի շրջաններից մեկում անցկացվելու «օրենքով գողերի» հանդիպում, որի ժամանակ քննարկվելու է ԱՊՀ-ի տարածքում ամենաազդեցիկ հեղինակություններից մեկի դեմ մահափորձը:

Հիշեցնենք, որ Ուսոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է բուժումը տան պայմաններում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հանդիպման ժամանակ Ուսոյանը կթվարկի այն մարդկանց անունները, ովքեր, իր կարծիքով, կարող են պատասխանատու լինել իր դեմ կազմակերպած մահափորձի համար: Համաձայն քրեական աշխարհում գործող օրենքների` նման կարգի մահափորձերը երբեք անպատիժ չեն մնում:

Թե ինչպիսի պատիժ է սպասում հանցագործության հետևում կանգնած անձանց, աղբյուրը չի նշում:

Tekali Taxi