Գլխավոր / Армения / Դեդ Հասանին ուղարկեցին տուն. բժիշկներին հոգնեցրել էր նրա «շքախումբը»

Դեդ Հասանին ուղարկեցին տուն. բժիշկներին հոգնեցրել էր նրա «շքախումբը»

Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ով հայտնի է Դեդ Հասան կեղծանունով, հիվանդանոցից դուրս է գրվել և այսուհետ բուժումը ստանալու է տանը, հաղորդում է «Комсомольская правда» թերթը:

Ամեն օր լավագույն բժիշկներն այցելելու են Ուսոյանի բնակարան և անհրաժեշտ բժշկական օգնություն են ցույց տալու:

«Հասանի վիճակն արդեն լավ է: Նրա գիտակցությունը տեղն է»,- պատմել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը:

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ ոստիկանությունն ու Դեդ Հասանի անձնական թիկնազորն ապահովում էին «օրենքով գողի» անվտանգությունը, ինչը վախ էր ներշնչում հիվանդների մոտ: Բացի այդ, բժիշկներն արդեն հոգնել էին անընդհատ տեսնել Ուսոյանի «շքախմբին»: Հենց այս պատճառով, երբ նրա վիճակը կարգավորվեց, որոշեցին անմիջապես տուն ուղարկել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ուսոյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

Tekali Taxi