Գլխավոր / Հայաստան / Հայերն ու թուրքերը Վանա լճի ափին շքեղ հյուրանոց կկառուցեն

Հայերն ու թուրքերը Վանա լճի ափին շքեղ հյուրանոց կկառուցեն

Վանի և Երևանի գործարարները մտադիր են հինգ աստղանի հյուրանոց կառուցել Վանա լճի ափին: Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Վան քաղաքի առևտրի պալատը, գրում է Hurriyet-ը:

Վանի առևտրի պալատի նախագահ Զահիր Քանդասօղլուն նշել է, որ իրենց համար կարևոր է հայաստանյան գործարարների և տեղի հայերի օգնությունը: «Դուք միայն մեր կողքին եղեք և մենք կապահովենք այն միջավայրը, որտեղ հնարավոր է երկխոսություն իրականացնել»,- ասել է ընկերության նախագահը:

Վանի առևտրի պալատը հատուկ բաժին ունի, որը զբաղվում է Հայաստանի հետ առևտրի հարցերով:

«Մենք հաճախ ենք հանդիպումներ ունենում թե Թուրքիայում, թե Հայաստանում: Թուրքիայի արևելյան նահանգները տնտեսական լուրջ խնդիրներ ունեն, որի գլխավոր պատճառը Հայաստանի հետ սահմանի փակ լինելն է: Ինչու՞ մենք չպետք է ազատ առևտրով զբաղվենք: Ինչո՞ւ պետք է 48 ժամ վատնենք Հայաստան հասնելու համար Վրաստանի տարածքով, երբ դա ընդամենը մեկ ու կես ժամում կարող ենք անել», -ասել է Քանդասօղլուն:

Նրա խոսքով` Վանի գործարարները համագործակցության տարբերակներ են մշակում հայ գործարարների հետ աշխատելու համար: Նրանք կարող են Հայաստանից քար ներմուծել, ինչպես նաև «մսի արտահանման և ներդրումների հարցում դեռ շատ անելիքներ կան»:
Հայ գործարարներից կոնկրետ ում հետ է համագործակցում թուրքական կողմը հյուրանոց կառուցելու հարցում Hurriyet-ը չի նշում:

Tekali Taxi