Գլխավոր / Հայաստան / Հայ Ազգային Կոնգրեսը ևս մեկ իրազեկում ներկայացրեց քաղաքապետարան

Հայ Ազգային Կոնգրեսը ևս մեկ իրազեկում ներկայացրեց քաղաքապետարան

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը հերթական իրազեկումն է ներկայացրել Քաղաքապետարան` հոկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Տիգրան Առաքելյանն ասել է, որ հոկտեմբերի 13-ին, ըստ Երևանի քաղաքապետարանի, ավարտված կլինի Էրեբունի-Երևան տոնակատարության փորձերը:

Նա նաև մեզ փոխանցել է, որ մինչ այսօր Քաղաքապետարանում այդ օրվա համար որևէ այլ միջոցառման իրազեկում չկա:

«Բայց ինչ ուզեն կասեն: Օրինակ, կարող են ասել, որ նոր տարվա հրավառության փորձ են անելու, կամ կարմիր բերետավորները ցույցեր ցրելու փորձ են անելու: Ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Տիգրան Առաքելյանը և տեղեկացրել, որ հավանաբար հոկտեմբերի 13-ի հանրահավաքի իրազեկման դիմում կքննարկվի վաղը:

Tekali Taxi