Գլխավոր / Հայաստան / Պուտինան մենաստան չի գնում

Պուտինան մենաստան չի գնում

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հերքել են ինտերնետում շրջանառվող այն լուրերը, թե ՌԴ վարչապետի կինը` Լյուդմիլա Պուտինան, դարձել է միանձնուհի:

Մենաստանը վերահսկող Պսկովյան թեմը հայտարարել է, որ նման լուրերը որևէ իրական հիմք չունեն, իսկ մենաստանը հունիսից մայր Ռաֆաիլայի պատասխանատվության ներքո է գործում է, հաղորդում է Fontanka.ru-ն:

«Այդ լուրերը հիմարություն են և զառանցանք: Դուք շատ լավ հասկանում եք, որ աշխարհիկ մարդը չի կարող նման քայլի գնալ»,- հայտարարել եկեղեցու սպասավորը:

Պուտինայի` մենաստան գնալու մասին լուրերը սկսեցին ակտիվ քննարկվել ինտերնետում նրանից հետո, երբ բլոգերներից մեկը տեղեկատվություն տարածեց, թե Պսկովյան թեմում նման զրույցներ են ընթանում:

Tekali Taxi