Գլխավոր / Армения / Սահակաշվիլին Հայաստանին առաջարկել է Կալաշնիկովը փոխարինել համակարգչով

Սահակաշվիլին Հայաստանին առաջարկել է Կալաշնիկովը փոխարինել համակարգչով

Պուշկինի, Լերմոնտովի և Տոլստոյի ժամանակներից ի վեր Կովկասյան լեռները վայրենության և պարադոքսի խորհրդանիշ են եղել: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանին:

«Սա մի տարածաշրջան էր, որտեղ անհատներն ի սկզբանե ազատ էին, բայց քաղաքական ազատություն չունեին: Որտեղ մարդիկ և մշակույթը անդորր էին սերմանում, այնտեղ իշխանություններն արհեստական պատնեշներ էին ստեղծում: Հովիվները կարող էին 5 հազար մետր բարձրության լեռներ հաղթահարել, բայց իշխանությունն այնպիսի պատեր էր կառուցում, որ ոչ ոք չէր կարող անցնել»,- Վրաստանի առաջնորդի խոսքերն է մեջբերում GHN-ն:

«Տիկնայք և պարոնայք, միավորման և խաղաղության ժամանակը եկել է: Մենք պետք է դադարենք ժամանակի պատանդները լինել և պիտի գնանք դեպի միացյալ ապագա: Ավելի վաղ Օսմանյան կայսրության հետ ունեցած սահմանը սպառնալիք էր թվում Վրաստանի համար: Իսկ այսօր մենք կարող ենք հատել այն առանց անձնագրի ու մուտքի արտոնագրի: Այսօր Թուրքիայի հետ մենք ընդհանուր օդանավակայան ունենք, ազատ առևտուր ենք իրականացնում և բարեկամական հարաբերությունների մեջ ենք: Ապագայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները նույնպես կկարողանան հատել Վրաստանի սահմանն առանց անձնագրի ու մուտքի արտոնագրի իրավունքի»,- իր խոսքում նշել է Սահակաշվիլին:

Նախագահի խոսքով` ժամանակն է փշոտ մետաղալարի փոխարեն բաց սահման ունենալ, տեղահանվածների ճամբարի փոխարեն` միավորված դպրոցներ ու համալսարաններ, Կալաշնիկովի փոխարեն` համակարգիչ, իսկ զենքի փոխարեն գիրք, ռադիո և հեռուսատեսություն է պետք ունենալ:

Tekali Taxi