Գլխավոր / Հայաստան / Ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվեցին խաղարկային դատարանում

Ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվեցին խաղարկային դատարանում

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համագործակցությամբ անցկացվող հերթական խաղարկային դատավարությունը` Հրանուշ Խառատյանն ընդդեմ Հարավային Կովկասում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման: Պատասխանողը ՀՅԴ ներկայացուցուչ Արտակ Զարգարյանն էր:
Հանձնաժողովի նախագահն էր Գեորգի Վանյանը, հանձնաժողովի անդամները` Իրակլի Չիիզաձեն (Վրաստան), Նանա Պլիևան (Վրաստան), Վլադիմիր Ունանյանցը (Վրաստան), Յուլյա Ադելխանովան (Վրաստան), Արմինե Բաբայանը (Հայաստան), Գրիգոր Մանասյանը (Հայաստան):

Իր բացման խոսքում Գեորգի Վանյանն այս խաղարկային դատավարությունն ամենաարդարն անվանեց, որովհետև, ի տարբերություն այլ դատավարությունների, այստեղ վճիռն ի կատար է ածում հանդիսատեսը:

Epress.am-ի հետ զրույցում Գեորգի Վանյանը նշեց, որ միջոցարումը լուսաբանվելու է նաև Վրաստանի և Ադրբեջանի մամուլում:

«Մենք` ողջ հետխորհրդային տարածքը, բացառությամբ մերձբալթների, փնթփնթացող, բողոքող հասարակություններ ենք», – ասաց Վանյանը:
Նրա խոսքերով` խաղարկային դատավարությունները նպատակ են հետապնդում հասարակության մեջ ներդնել հայցով դատարան դիմելու, դատարանով խնդիրներ լուծելու մշակույթը:

«Միանգամից ոչինչ չի ստացվելու, բայց միայն այն հանգամանքից, որ ամեն դատավարությանը մասնակցում են 70-100 հոգի, առանձին հոդվածներով մամուլն է անդրադառնում, մեր լսարանը ավելի է մեծանում: Բնականաբար, իր էֆեկտն ունենալու է: Ոչ միանգամից, բայց աստիճանական ճանապարհի եֆեկտը ես տեսնում եմ», – ասաց Գեորգի Վանյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների Հարավկովկասյան դատարանը աշխատում է Երևանում, Թբիլիսիում, Բաքվում և ունի երկու ձևաչափ` լոկալ խնդիրների քննարկում ու Հարավկովկասյան հարցերի քննարկում: Հարավկովկասյան քաննրկումներին Հայստանում մասնակցում են հյուրեր Վրաստանից և Ադրբեջանից:

«Այսօր ներկա են վրացիներ, որոնք հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են Վրաստանից: Բայց նաև մեր դատավարության ընթացքին ծանոթանալու է ադրբեջանցի մեր գործընկեր-փորձագետը, որը զուգահեռ է անցկացնելու Ադրբեջանում այս խնդրի հետ», – ասաց Վանյանը:

Նշենք, որ դատական վճիռը կայացվեց հօգուտ հայցվորի` Հրանուշ Խառատյանի, ով պատասխանողից 11 ձայն ավել հավաքեց:

Tekali Taxi