Գլխավոր / Հայաստան / Մախաչկալայում ահաբեկիչը գործարկել է պայթուցիկը շրջափակման գոտում

Մախաչկալայում ահաբեկիչը գործարկել է պայթուցիկը շրջափակման գոտում

Երեկ երեկոյան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 30 մարդ, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է РБК-ն:

Ըստ նախնական վարկածի` մահապարտ գրոհայինը փորձել է անցնել շրջափակման օղակի միջով: Սակայն երբ ոստիկանության ծառայողները նրան կանգնեցրել են, ահաբեկիչը գործարկել է պայթուցիկ սարքավորումը: Օպերատիվ մարմինները փորձում են հաստատել մահապարտ գրոհայինի անձը:

Նշենք, որ ավելի վաղ օպերատիվ մարմինները շրջափակել էին գրոհայինների խմբավորումը Մախաչկալայի թաղամասերից մեկում: Այնտեղ հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Հատուկ գործողությունների հետևանքով զոհվել էր երկու ոստիկան, ոչնչացվել` երկու գրոհային, ևս մեկը` ձերբակալվել:

Մախաչկալայում գրոհայինների դեմ ձեռնարկված հատուկ գործողությունների ակտիվ փուլը, որը դադարեցվել է երեկ ուշ երեկոյան, կշարունակվի այսօր:

Tekali Taxi