Գլխավոր / Հայաստան / Հայերի սկանդալային պարտքերն Ուկրաինային

Հայերի սկանդալային պարտքերն Ուկրաինային

Ուկրաինական «Зеркало недели» պարբերականը վարկանշային աղյուսակ է կազմել, որում ընդգրկվել են երկրի 25 ամենասկանդալային պարտապաններին:

Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում պատգամավոր Ալեքսանդր Սավչուկը, ում պարտքը կազմում է 550 մլն դոլար:

Երկրորդ տեղը կիսում են բացառապես հայազգի գործարարները` «Ալֆա նաֆտա» ընկերության համասեփականատեր, Ուկրաինայի հայերի միության նախագահ Հայկ Պամբուխչյանը, նույն «Ալֆա նաֆտա»-ի համասեփականատեր Ժիրայր Չիրկինյանը և «АРЧ» խմբի սեփականատերեր Վիտալի Գրիգորյանցն ու Վալերի Գաբրիելյանը: Նրանց ընդհանուր պարտքը պետությանը կազմում է 695 մլն դոլար, հայտնում է ԼիգաԲիզնեսԻնֆորմ-ը:

Օգոստոսի տվյալներով` պետությանը ժամանակին չվճարված վարկերի ընդհանուր գումարը կազմում է 85 մլրդ գրիվնա գումար: Այս թիվը 2009թ-ից ի վեր աճել է 5 անգամ:

Tekali Taxi