Գլխավոր / Армения / Պամելա Անդերսոնի վարած մրցույթում հայկական ռոք-խումը երրորդ տեղը զբաղեցրեց

Պամելա Անդերսոնի վարած մրցույթում հայկական ռոք-խումը երրորդ տեղը զբաղեցրեց

Աթենքում ավարտվել է «Եվրոձայն» առաջին եվրոպական մրցույթը, որին Հայաստանից մասնակցում էր «Բաբմիր» ռոք-խումբը:

Նշենք, որ մրցույթը չունի պրոֆեսիոնալ ժյուրի, իսկ հաղթողը որոշվում է SMS քվեարկության միջոցով: Այս առումով տվյալ մրցույթը տարբերվում է «Եվրատեսիլից», որտեղ գործում է նաև պրոֆեսիոնալ ժյուրի:

Մրցույթի ընտրական փուլի քվեարկությունն անցկացվում էր ինտերնետում 2 շաբաթվա ընթացքում: «Եվրոձայն» մրցույթին մասնակցեցին 33 երկիր, իսկ սուպերեզրափակիչի ընթացքում SMS քվեարկությանը մասնակցել է 600 մարդ:

Հաղթող է ճանաչվել «The Secret» խումբը Կիպրոսից, իսկ երկրորդ տեղն է զբաղեցրել երգչուհի Մարլեն Անգելիդեսը Մեծ Բրիտանիայից: Երրորդ տեղը բաժին հասաց «Բամբիրին»:

Առաջին «Եվրոձայն»-ը վարում էին դերասանուհի Պամելա Անդերսոնը և ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ Սերան, իսկ մրցույթի պատվավոր հյուրն էր Էնրիկե Իգլեսիասը:

Tekali Taxi