Գլխավոր / Армения / «Ինտերի» սնահավատ մարզիչը Միկի Մաուսի պատկերով գուլպաներ է կրում

«Ինտերի» սնահավատ մարզիչը Միկի Մաուսի պատկերով գուլպաներ է կրում

Պարզվում է` իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը շատ սնահավատ մարդ է: 50-ամյա մարզիչը խոստովանել է, որ իր թիմի հաղթանակի համար նա հաջողություն բերող գուլպաներ է հագնում:

A սերիայի 4-րդ տուրի հանդիպման ժամանակ երևում էին մարզչի` Միկի Մաուսի պատկերով գուլպաները: Ավելի ուշ տեղի ԶԼՄ-երին տված հարցազրույցում Բենիտեսն ասել է, որ հավատում է նախանշաններին և հույս ունի, որ այդ զվարճալի գուլպաները հաղթանակ կբերեն «Ինտերին»: Նշենք, որ այդ խաղում «Ինտերը» հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

Ավելի վաղ իսպանացի մարզիչը կրում էր «ֆուտբոլային մոլագար» գրությամբ գուլպաներ, բայց, ինչպես երևում է, դրանք իրենց նպատակին չեն ծառայել, և Բենիտեսը դրանք փոխարինել է Դիսնեյի մուլտֆիլմի կերպարով:

Tekali Taxi