Գլխավոր / Հայաստան / Լոռու մարզում ավտոպատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Լոռու մարզում ավտոպատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Սեպտեմբերի 26-ին 20.06-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը, ժամը 20.07-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռևս չպարզված համգամանքներում` «Օպել-վեկտրա» մակնիշի 08 ՏՏ 783  պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Ճոճկան գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված  Արթուր Չերչինյանը և ուղևոր` Ալավերդի քաղաքի բնակիչ Վրեժ Սիրադեղյանը տեղում զոհվել են:                                                                                                                                                                                                             

Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս են բերվել զոհվածների դիակները և հանձնվել իրավապահ մարմիններին:

Tekali Taxi