Գլխավոր / Հայաստան / «Մյուս տարի այս ժամանակ սպասեք Կրեմլից սիգնալների». բանավեճ

«Մյուս տարի այս ժամանակ սպասեք Կրեմլից սիգնալների». բանավեճ

Միայն 2011 թվականի աշնանը կարելի է սպասել քաղաքական թեժ իրավիճակներ, երբ Ռուսաստանից կլինեն «սիգնալներ», իսկ մինչ այդ քաղաքական բեկումնային զարգացումներ հնարավոր չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է PR ընկերության նախագահ Արմեն Բադալյանը:

Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը, իր հերթին, նշել է, որ «թեժ» և նման այլ բնորոշումները լրագրողներն են անում, քանի որ դաշտն այնքան լճացած է, որ լրագրողներն են փորձում իրենք իրենց հնարել նման ձևակերպումներ:

«Իրականում ամեն ինչ հանգիստ է, միշտ էլ կուսակցությունների մեջ լինում է պայքար, բայց բնորոշել այն` բեկումնային կամ թեժ, չարժե»,- հավելել է Կարեն Քոչարյանը:

Արմեն Բադալյանի խոսքով` միմիայն Ռուսաստանով կարող է պայմանավորված լինել որևէ քաղաքական ընդվզում Հայստանում:

«Մյուս տարի այս ժամանակ սպասեք Կրեմլից սիգնալների, բայց ես չեմ կարող ասել, թե այս անգամ Պուտինն ինչի վրա ստավկա կդնի»,- ասել Արմեն Բադալյանը:

Epress.am-ի հարցին, թե առաջիկայում հնարավոր է արդյոք արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, Արմեն Բադալյանը պատասխանել է.

«Եթե ինչ-ինչ պատճառներով ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, հնարավոր կլինի արտահերթ ընտրություն, բայց մի սպասեք, ոչինչ էլ չի լինի»:

Tekali Taxi