Գլխավոր / Армения / Ուգո Չավեսի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում

Ուգո Չավեսի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում

Վենեսուելայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ավարտվել են նախագահ Ուգո Չավեսի Միացյալ սոցիալական կուակցության վստահ հաղթանակով, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Վենեսուելայի ազգային ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` խորհրդարանի 165 տեղերից 90-ը ստացել է Միացյալ սոցիալական կուսակցությունը: Նշենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում Չավեսի կուսակցականները 139 տեղ էին ստացել: Այդ ընտրությունների ժամանակ` 5 տարիառաջ, ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին:

Այս տարվա ընտրությունների արդյունքներով` խորհրդարանի 59 աթոռը բաժին է ընկել ընդդիմությանը, իսկ մնացած տեղերը` ավելի փոքր կուսակցություններին:

Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների պաշտոնական տվյալները:

Tekali Taxi