Գլխավոր / Հայաստան / Եվրոպայում գողերն ամենից շատը սիրում են Բարսելոնը

Եվրոպայում գողերն ամենից շատը սիրում են Բարսելոնը

Մի շարք երկրների, այդ  թվում նաև` Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի ոստիկանների համար, քննարկման թեմա է դարձել գողերի կողմից առավել շատ սիրված մայրաքաղաքների ցանկը:

Ոստիկանների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները տեղ են գտել բրիտանական Guardian-ում: Այդ ամենի հիման վրա զբոսաշրջության ոլորտում գործող TripAdvisor ընկերությունը հրապարակել է ընդհանուր վարկանիշը:

Վերոհիշյալ աղյուսակի առաջատար հորիզոնականները շարունակում են կիսել Կատալոնիա իսպանական նահանգի մայրաքաղաք Բարսելոնն ու Հռոմը: Սակայն նշենք  նաև, որ Հռոմը հայտնվել է առաջատարների թվում նաև մեկ այլ աղյուսակում, որտեղ զետեղվել են զբոսաշրջիկների կողմից առավել սիրված խոհանոցներով քաղաքները:

Իսկ ահա Բարսելոնը համարում են մանր ավազակների իսկական «մայրաքաղաք»: Ըստ վարկանիշային աղյուսակի հեղինակների` այս իսպանական քաղաքում մանր կողոպուտները նույնքան «ընդունելի մարզաձև է, որքան ֆուտբոլը»: Առավել հաճախ կողոպուտները տեղի են ունենում քաղաքի գլխավոր փողոցում` Ռամբլայում:

Քրեական «բրոնզ» տիտղոսին արժանացել է Փարիզը: Անցյալ տարի այն պատկանում էր Պրահային: Իսկ ահա չորրորդ հորիզոնականում է Մադրիդը, որը հայտնվել էր տխրահռչակ աղյուսակի տասնյակում նախորդ տարի ևս: Հաջորդ հորիզոնականներում են Աթենքը, Պրահան, Լիսաբոնը և Տեներիֆեն: Վատթարագույն տասնյակը եզրափակում է Լոնդոնը:

Tekali Taxi