Գլխավոր / Армения / Ընտրությունների ժամանակ զորքերի միջամտությունն անթույլատրելի է. Հովհաննիսյան

Ընտրությունների ժամանակ զորքերի միջամտությունն անթույլատրելի է. Հովհաննիսյան

Ցանկացած բանակում տեղի են ունենում ծեծեր, սպանություններ, բազմաթիվ գրականություն կա դրա վերաբերյալ, և նրա վերաբերյալ, թե ինչու են լինում նման դեպքեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Այնուամենայնիվ նա նշել է, որ այն ինչ տեղի է ունենում հայկական բանակում վերջին ժամանակների ընթացքում, պետք է լուրջ մտահոգության առիթ դառնա:

«Պաշտպանության նախարարությունը չպետք է բավարարվի այդ դեպքերը առանձին-առանձին քննելով, և նույնիսկ եթե անաչառ քննություն անցկացնի, չպետք է բավարարվի: Արդեն ժամանակն է, որ այն կոմպլեքս-խնդիր դառնա: Բայց կրկնում եմ, այս դեպքերից սարքել մի երևույթ, երբ բանակը դառնում է քաղաքական շահարկումների թիրախ, սա ուղղակի անթույլատրելի է, ինչպես անթույլատրելի է, որ բանակը խառնվում է երկրի ներքին կյանքին, օրինակ, ընտրությունների ժամանակ զորքերի միջամտությունը»,- ասել է դաշնակցականը:

Tekali Taxi