Գլխավոր / Армения / Հատուկ ծառայությունները Եվրոպային փրկել են ահաբեկչությունից

Հատուկ ծառայությունները Եվրոպային փրկել են ահաբեկչությունից

Հատուկ ծառայություններին հաջողվել է միանգամից մի քանի եվրոպական երկիր փրկել ահաբեկչությունից: Ահաբեկչական գործողություններ էին ծրագրվել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մի քանի քաղաքներում:

Բրիտանական Sky News հեռուստաալիքի տվյալներով` պակիստանյան ահաբեկիչները միաժամանակ իրականացվող ահաբեկչական գործողությունների շարք էին ծրագրել` ուղղված Լոնդոնի և Ֆրանսիայի ու Գերմանիայի խոշոր քաղաքների դեմ: Սակայն եվրոպական, ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ահաբեկչության փորձը բացահայտվել և կանխվել է:

Ահաբեկչական հարձակումը նախապատրաստական փուլում է եղել, և ոչ իրագործման: Հենց այս պատճառով Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի հավանականությունը չորրորդ աստիճանից չի բարձրացել 5-ի:

Tekali Taxi