Գլխավոր / Армения / Ինչո՞ւ է Ռաֆայել Քոթանջյանը նախընտրում օգտվել երթուղային տաքսիներից

Ինչո՞ւ է Ռաֆայել Քոթանջյանը նախընտրում օգտվել երթուղային տաքսիներից

Այսօր առավորտյան ժամը 11-ի սահմաններում ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը մետրոյի «Բարեկամություն» կայարանին կից կանգառից նստեց 30 համարի երթուղային տաքսին, որն երթևեկում է Տաշիր-Դավիթաշեն ուղղությամբ:

Պատասխանելով Epress.am-ի լրագրողի այն հարցին` թե հաճախ է արդյոք նա օգտվում հասարակական տրանսպորտից, դերասանն ասաց, որ «պարբերաբար, իսկ սեպտեմբերից ավելի հաճախ»:

«Ի՞նչ տարբերություն տաքսիով լինես խցանման մեջ, թե ավտոբուսով: Իսկ երթուղային նստելը, բացի գնային առավելությունից, հաճախ արկածի է վերածվում»,- ասել է Քոթանջյանը:

Դերասանը երթուղային տաքսուց իջավ Օպերայի մոտ գտնվող կանգառում:

Tekali Taxi